Երևանի ավագանին որոշեց 119 մլն 686 հազար դրամ հատկացնել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծմանը
Երևանի քաղաքապետարանի ավագանին այսօրվա նիստում որոշեց 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչների խնդիրը լուծելու համար հակացնել 119 մլն 686 հազար 200 դրամ:
«Այդ գումար նախատեսվում է ուղղել 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչներին նվիրաբերված բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը»,- ավագանու նիստում ներկայացնելով որոշման նախագիծը՝ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:
Ավագանու Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:
Քվերակության արդյունքում ավագանու 39 անդամից 37-ը կողմ արտահայտվեցին նախագծին և 1-ը՝ դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի Ավագանին ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը հատկացրեց Ստեփանակերտի վերականգնմանը
- Երևանի ավագանու երկու անդամ լքեց «Իմ քայլը» խմբակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան