Իրավունք 16:35 24/11/2020 Հայաստան

Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին

Հետպատերազմյան Հայաստանում նոյեմբերի 10-ից՝ Արցախի մի շարք շրջաններ վարչապետի կողմից հանձնելու վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, ՀՀ ներքաղաքական կյանքում բուռն զարգացումներ են։ Մասնավորապես այդ համաձայանգրի կետերը չընդունող քաղաքացիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ակցիաներով, հավաքներով, փողոցներ փակելով։

Վերջինի ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ գործողություններ էին իրականացնում մեծաքանակ դիմակավարոված ոստիկաններ, որոնք ոստիկանության պնդմամբ իրենց աշխատակիցներն են։ Այդ ոստիկանները, տարբերանշաններ չունեյին, հագած էին նոր, համազգեստ, որը մինչ այդ չէր եղել, Ոստիկանության կիրառման մեջ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ոստիկանների դիմակավորված լինելու երկու հնարավոր պատճառ է տեսնում․

«Առաջինը՝ հնարավոր է իրենք՝ ոստիկաններն են հրաժարվել սեփական դեմքով մասնակցել Շուշին հանձնած և հայրենիքը թշնամուն ծախած մարդկանց պաշտպանությանը։ Սա մի տարբերակն է։ Եվ երկրորդ՝ հնարավոր է այդ մարդկանց մի մասը ընդհանրապես ոստիկաններ չեն և նրանց չիդենտիֆիկացնելու համար հագցրել են դիմակները»։

Իրավապաշտպանը խոսելով դրա հետևանքների մասին, ասել է․ «Շատ դիպուկ էր այդ միջադեպերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որտեղ մանրամասն իրավական տեսանկյունից հիմնավորվում էր դիմակավոր ոստիկաններ օգտագործելու անթույլատրելիությունը։ Հետևանքները այն կարող են լինել, որ այդ մարդիկ կարող են ուժ կիրառել և իրենց անպատիժ զգալ հետագայում պատասխանատվությունից խուսափելու ակնկալիքով»։

Մելիքյանը նշել է, որ նկատելի են եղել դեպքեր, որ դիմակավորված ոստիկանները բիրտ ուժ են կիրառել, որի պարագայում նրանց նույնականացնելը դժվար է։

«Հատկապես նկատելի էր դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված գործողություններ, որոնք մի երկու շաբաթ առաջ հայրենիք էին պաշտպանում։ Որոշ դեպքերում պետք է ընդունել, որ ոստիկանները բավական կոռեկտ են իրենց դրսևորում, հիմնականում հասկանում են, որ իրենց համար դա ընդամենը հրահանգ է, որ ինչ-որ կերպ պետք է կատարել։ Այդ մարդիկ էլ հասկանում են, որ գործ ունեն արդար պահանջ ներկայացնող մարդկանց հետ», - ասաց նա։

Թե ինչպես պետք է կանխել ոստիկանական նման գործությունյունը, իրավապաշտպանը մեջբերում է ՄԻՊ-ի հայտարարությունը, որից պետք է բխեն պետության գործողություններտը․

«Որոշումը կայացվում է այս իշխանությունների կողմից։ Սակայն ես մի բան կնշեմ, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի մարդիկ առանց ուժ կիրառելու ընդամենը դիմակազերծեն դիմակավոր ոստիկաններին։ Չկա որևէ իրավախախտում դիմակավորված ոստիկանների դիմակազերծելու մեջ, այն պարագայում, երբ որ դրանք կիրականացնեն ուժային գործողություն քաղաքացիների նկատմամբ։ Լրիվ ընդունելի է, որ մարդիկ տեսնեն, թե այդ ովքեր են ուժ կիրառում։

Իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը աղբյուրի հետ զրույցում  նշել է, որ դիմակավորված ոստիկանների առկայությունը և խաղաղ հավաքների միջամտությունը անօրինականություն է․ «Մեկնաբանվում է՝ իբր ռազմական դրության ժամանակ հավաքներ անցկացնել չի կարելի, որն աբսուրդ է, որովհետև ռազմական դրությունը թեկուզ  պաշտոնապես հայտարարված է, բայց պատերազմն ավարտվել է խայտառակ կապիտուլյացիայով և ռազմական դրություն պահպանելը միայն իշխանության պահպանման համար է»։

Իշխանյանի բնորոշմամբ՝ սևազգեստ, դիմակով և «նինձնայների» տեսքով ուժերի առկայությունը մարդկանց սարսափեցնելու նպատակ ունի․ «Ոստիկանության հնարավոր ապօրինի գործողություններից հետո պետք է նույնականացվի բռնություն գործադրած ոստիկանը՝ հետագա պատասխանատվություն կրելու համար, սակայն այս պարագայում միանման սև հագածները օրենքից դուրս են և որևէ ձևով հետագայում նրանց անօրինական արարքների համար չի նախատեսվելու պատասխանատվություն։ Այսինքն տեղի է ունենում ահաբեկում, բռնություններ մեկ նպատակի համար՝ սեփական իշխանությունը պաշտպանելու։ Այն էլ այն իշխանությունը, որը ամեն ինչ ձախողել է, երկիրը պարտության է մատնել և ոչ միայն Արցախն է հանձնել, այլև ՀՀ սուվերենությունը՝ խախտելով սահամանդրությունը և քրօրենսգիրքը»։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է օլիգարխների թիկնապահներն են իրականում սևազգես ոստիկանները, իրավապշատպան չի բացառել, նշելով, որ հավանական է՝ վարչապետը ստիպել է օլիգարխներին թիկնապահներ տրամարդել, հակառակ դեպքում նա նրանց կսնանկացնի։

Ինչ վերաբերում է ոստիկանական բիրտ գործողությունների և հետագայում դիմակավորված անձանց ապօրինությունների կանխմանը, Իշխանյանը նկատել է․

«Այսօրվա ոստիկանությունը իրականում վարչապետի անձնական պաշտպանության թիկնապահական գվարդիա է։ Թե ինչ է նշանակում այսօրվա ոստիկանություն՝ կարելի է իմանալ նախկին պաշտոնյաների հայտարարություններից, օրինակ՝ Վալերի Օսիպայանի։ Իսկ կանխելու միակ ձևը՝ պետք է հետևողական լինի ընդդիմությունը իր պայքարում և մենք չպետք է ունենանք անտարբեր հասարակություն, հասարակությունը չպետք է հաշտվի հայրենիքի կորստի հետ, սա է այդ ամենի դեմ միակ միջոցը, որովհետև մենք չունենք իրավական պետություն, քանզի այդ անօրիանականությունների համար իրավական պետությունում վաղուց պետք է իրավապահ մարմինները գործ հարուցած լինեին, սակայն իրավապահ մարմինները գտնվում են վարչապետի գրպանում»։

Դիմակավորված ոստիկանների հետագա հնարավոր ապօրինի գործողությունները կանխելու միջոցների վերբարերյալ փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ ՄԻՊ-ից, որը հղում անելով իր հայտարարությանը նշեց, որ ավելացնելու այլ բան չունեն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}