«Հրապարակ». Արդյոք պատահականությո՞ւն է, որ հենց Արմեն Սարգսյանի կադրն է դեմ մամուլի սահմանափակումները հանելուն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ իշխանական դատավորների հայտնի զույգին՝ Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան, համալրվել է ևս մեկը. նրանց է միացել նաև Արթուր Վաղարշյանը, ով ՀՀ նախագահի կողմից էր առաջադրվել։ Օրերս բարձր դատարանը քննարկել էր ՄԻՊ դիմումը՝ ռազմական դրության ժամանակ մամուլի ազատությունը սահմանափակող դրույթների վերաբերյալ, և որոշել էր կասեցնել դրանց գործողությունը։ Որոշմանը դեմ է քվեարկել իշխանական եռյակը։
Եթե Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի քվեարկությունը տրամաբանական է, ապա անհասկանալի է ԵՊՀ-ական Վաղարշյանի դիրքորոշումը։ Ինչո՞ւ եք դեմ քվեարկել. երեկ հարցրինք Վաղարշյանին։ Նա թեև ինքն է հետ զանգել լրագրողին, բայց ասել է, որ խորհրդակցության է՝ չի կարող պատասխանել։
Արդյոք պատահականությո՞ւն է, որ հենց Արմեն Սարգսյանի կադրն է դեմ մամուլի սահմանափակումները հանելուն։ Գուցե անհիմն չեն լուրերը, որ ՀՀ նախագահը չնայած պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց գործում է նրա հետ համաձայնեցված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: