Սրանք իմ անձի դեմ ուղղված գործողություններ են,ես չեմ ասում, որ սա քաղաքական հետապնդում է․Արա Սաղաթելյան
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՔԾ։
«Ինձ հրավիրել էին ցույցերի կազմակերպման և Կառավարության շենքի հետ կապված անկարգությունների վերաբերյալ քրեական գործով,որոնց հետ ես կապ չունեմ։ Սակայն հարցաքննության ընթացքում կային հարցադրումներ, որոնք այդ գործի հետ կապ չունեին։ Ուստի օգտվելով իմ սահմանադրական իրավունքից, հրաժարվեցի ցուցմունք տալ։ Կարող եմ ասել՝ նորից միտվածություն եմ տեսնում, ուղղորդվածություն իմ անձի հետ կապված որոշակի վարկաբեկման գործողություններ։ Իմ տեղեկություններով՝ դա ուղղորդվում է իշխանությունների վերնախավից»,- ասաց Արա Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ սա իր անձի դեմ ուղղված գործողություններ են,որն առաջին դեպքը չէ։
«Որոշակի մտասևեռվածություն կա իմ անձի հետ կապված և որոշակի զգուշավորություն կա ինչ-որ մարդկանց մոտ և նրանք միջոցներ են ձեռնարկում ինձ վարկաբեկելու կամ ինչ-որ կերպ ընթացող պրոցեսներից կողմ պահելու համար։ Սա իմ անձի դեմ ուղղված գործողություններ են, ես չեմ ասում, որ սա քաղաքական հետապնդում է»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նաև ընդգծեց, որ հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան