Մոնթեն միշտ հիշվելու և փառաբանվելու է, Նիկոլը՝ միշտ հիշվելու և անիծվելու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում զետեղել է երկու լուսանկար և գրել.
«Մոնթեն ու Նիկոլը.
Մոնթեն ազգային հերոս է, Նիկոլը՝ ֆեյքային հերոս։
Մոնթեն Քարվաճառն ազատագրողներից է, Նիկոլը՝ հանձնողը։
Մոնթեն հեռակապով ղեկավարում էր հերթական ազատամարտը, Նիկոլը՝ ռուպորով թունավորում էր հերթական միտինգավորներին։
Մոնթեի ձեռքի վիրակապը պատերազմի հերթական հետքն է, Նիկոլինը՝ միտինգային հերթական մեյմունության հետքը։
Մոնթեն մինչև վերջ նվիրվել ու ծառայել է իր ժողովրդին, Նիկոլը՝ մինչև վերջ ստել ու դավաճանել։
Մոնթեն միշտ հիշվելու և փառաբանվելու է, Նիկոլը՝ միշտ հիշվելու և անիծվելու։
Մոնթեն ծնվեց 1957թ. այս օրը, նոյեմբերի 25-ին, որպեսզի հաղաթանակի նաև Քարվաճառում։ Նիկոլը ծնվեց, որպեսզի Մոնթեի ծննդյան օրը հանձնի Քարվաճառն ու փակի Հայոց պատմության լուսավոր էջերից մեկը։
Երկուսն էլ մերն են, ու պարզ չէ, ճակատագրի հեգնանք է սա, թե՞ անիծված հեղափոխություն»։
Հարակից հրապարակումներ`
- Սա աղետ է, պետության չգոյության մասին աղետ. Արտակ Զաքարյան
- ՀՀ իշխանություններին՝ արտաքին ճակատում, բոլորը համարում են այլևս գոյություն չունեցող. Արտակ Զաքարյան
- Ամոթի խարանը դեռ երկար ժամանակ է իրեն զգացնել տալու հայկական Սփյուռքում. Արտակ Զաքարյան