Քաղաքական 09:42 25/11/2020 Տարածաշրջան

Թուրքիայի դերը հետպատերազմյան Հարավային Կովկասում. տեսակետներ

Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին ԼՂ հակամարտության ընթացքում: Գոհ է արդյո՞ք Անկարան արդյունքներից: Վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն անդրադառնում են հարցին, գրում է Ամերիկայի Ձայնը։

Հարավկովկասյան տարածաշրջանում աճում է Թուրքիայի ազդեցությունը, այդպես է կարծում Heritage հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆֆին: Նրա կարծիքով, Բաքուն Թուրքիային դիտարկում է որպես տարածաշրջանում ռուսական գերիշխանության կարևոր հավասարակշռություն, իսկ Անկարան երբեք չի թաքցրել Բաքվին աջակցելու իր դիրքորոշումը՝ ելնելով սերտ մշակութային, տնտեսական, պատմական կապերից:

«Թուրքիան հաղթող դուրս եկավ այս իրավիճակից: Կարծում եմ նրան հաջողվեց փոխել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Հարավային Կովկասում և այն ավելի մոտեցնել Անկարային՝ հեռացնելով Մոսկվայից»,-ասում է Քոֆֆին:

Չնայած շուրջ մեկ դար Թուրքիան Հարավային Կովկասում չի ունեցել ռազմական ներկայություն՝ Անկարան մշտապես ներգրավված է եղել տարածաշրջանում տնտեսական և էներգետիկ ծրագրերի միջոցով, նշում է վերլուծաբանը: Այժմ, ըստ նրա, այն կունենա նաև որաշակի ռազմական ներկայություն Ադրբեջանում դիտորդական առաքելության շրջանակներում: Ինչպիսի տեսք կունենա այս ներկայությունը, ըստ վերլուծաբանի, դեռևս անորոշ է: Քոֆֆին կարծիք է հայտնում, որ Թուրքիան ակտիվորեն կներգրավվի ԼՂ հակամարտության գոտու վերակառուցման աշխատանքներին:

«Թուրքական շինարարական ընկերությունները, հավանաբար, մեծ դեր կխաղան այս ամենի մեջ, և նրանց կվստահի նաև Ադրբեջանը»,- գտնում է Քոֆֆին:

Սակայն Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Ահմեդ Ունալ Չավիքոզը German Marshall Fund կենտրոնի կազմակերպած քննարկմանը կարծիք է հայտնում, որ ԼՂ շուրջ վերջին զարգացումների արդյունքում Ռուսաստանին հաջողվեց վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում ի դեմս ԼՂ-ի տարածք խաղաղապահ ուժերի մուտքի:

Նախկինում, ըստ նրա, բոլոր հետխորհրդային հակամարտություններում՝ Մերձդնեստրում, Վրաստանում, Դոնբասում, Ռուսասանը եղել է ներգրավված ու ունեցել է ռազմական ներկայություն, բացառությամբ ԼՂ հակամարտության, որը հայ-ադրբեջանական խնդիր է: Սակայն, ըստ ընդդիմադիր գործչի, իրավիճակը փոխվել է ռազմական գործողությունների արդյունքում: Այժմ ռուսական զորքերը տեղակայվել են նաև ղարաբաղյան հակամարտության գոտում, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը մնում է անորոշ:

«Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ԼՂ խնդրի վերջնական կարգավորման հարցում, և սա նաև մեր կուսակցության դիրքորոշումն է: Այժմ սակայն կարծում եմ խնդիրը գտնվելու է բանակցային ու դիվանագիտական հարթության վրա»,- ասում է Ահմեդ Ունալ Չավիքոզը:

Նա հաստատված հրադադարի պայմանագիրը չի դիտարկում որպես հաշտության վերջնական պայմանագիր: Դրան հասնելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ: Եթե հաշտության պայմանգիրն ու բանակցությունները հաջողություն արձանագրեն, ապա կպահանջվի նաև հայ-թուրքական սահմանի բացում, նշում է թուրք գործիչը: Չավիքոզը առաջարկում է կրկին վերադառնալ տարիներ առաջ Թուրքիայի առաջ քաշած 3+2 խաղաղության և կայունության հարթակին, որը պետք է ներառեր երեք հարավկովկասյան հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև երկու տարածաշրջանային տերություններ՝ Թուրքիան և Ռուսաստանը:

«Անհրաժեշտ է, սակայն, երկու հիմնական տարրերի առկայություն: Հաշտության համաձայնագիրը պետք է վերածվի երկարաժամկետ խաղաղության պայմանագրի, և երբ դա հնարավոր է, վստահ եմ, որ Թուրքիան կարևոր նպաստող դեր կխաղա խաղաղության այս պայմանագրի հարցում: Հայ-թուրքական հարաբերություններն ու սահմանի բացումը կարող են կարևոր դեր խաղալ երկարատև խաղաղության պայմանագրին հասնելու պահին»,- ասում է նա:

Չավիքոզը վստահություն է հայտնում , որ Անկարայի քաղաքականությունը Հարավային Կովկասում կապ չունի ՆԱՏՕ դաշինքի դիրքորոշումների հետ, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի համար ԼՂ հակամարտությունը չի ներկայացնում որևէ լուրջ հետաքրքրություն, իսկ Թուրքիայի գործողությունները չեն նպաստում Անկարայի դիրքերի ամրապնդմանը ՆԱՏՕ-ի շարքերում: Նա քննադատում է Էրդողանի կառավարության որոշումը Ս- 400 հրթիռային համակարգերի ձեռք բերման մասին՝ այն որակելով ավելի քան երկու միլիարդ դոլարի անիմաստ վատնում, քանի որ այս համակարգերը չեն կարող համահունչ լինել Թուրքիայում առկա ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի հետ:

Նա հույս է հայտնում, որ ամերիկյան նոր վարչակազմի հետ հնարավոր կլինի բարելավել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Թուրքիան պետք է վերադառնա աշխարհիկ արտաքին քաղաքականությանը և զերծ մնա կրոնական գործոնի օգտագործումից ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության ոլորտներում, ընդգծշում է թուրք ընդդիմադիր գործիչը: Կրոնը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով, պնդում է նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}