Լևոն Արոնյանը նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր
Երևանցի Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը Skilling Open 2020 շախմատի առցանց միջազգային մրցաշարում։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Երեկ նա նախնական փուլի վերջին հինգ տուրերում հաղթել է լեհ Կշիշտոֆ Դուդային, հոլանդացի Անիշ Գիրիին, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ոչ- ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի և չինացի Դին Լիրենի հետ։ Արդյունքում հեղինակավոր հայ գրոսմայստերը 8,5 միավորով գրավել է հինգերորդ տեղը և նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Նախնական փուլի 16 մասնակիցներից ութ երջանիկները կշարունակեն պայքարը նոկաուտ մրցակարգով՝ փլեյ-օֆֆում։
Այսօր ՝ նոյեմբերի 25-ին, քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է։