«Հրապարակ». Կտրուկ վատացել է Արցախում ինտերնետ և հեռախոսային կապը. Հայաստան զանգել գրեթե հնարավոր չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի ավարտից հետո կտրուկ վատացել է Արցախում ինտերնետ և հեռախոսային կապը։ Հայաստան զանգել գրեթե հնարավոր չէ, միայն վատ ինտերնետային կապով են շփվում։
Պատկան մարմիններն անցած օրերին խոստացան շտկել խնդիրը, այդուհանդերձ, Արցախում համոզված են, որ խնդիրը ոչ միայն ենթակառուցվածքներն են, որոնք վնասվել են պատերազմի օրերին, այլև միտումնավոր ինֆորմացիոն բլոկադայի են ենթարկում Արցախի ժողովրդին, որպեսզի Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձություններին չկարողանան հետևել։
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում տարակուսանք է հայտնել՝ այդ ինչպե՞ս էր պատերազմի ամենաթեժ օրերին կապն անխափան աշխատում, իսկ հիմա՝ ոչ. «Կամ՝ ինչպե՞ս է կառավարության շենքում կապը նորմալ, իսկ դրանից դուրս խափանումներով է աշխատում։ Ենթադրվում է, որ միտումնավոր է այս ինֆորմացիոն բլոկադան, որ արցախցին չիմանա, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Արցախում շատերն ունեն նման կարծիք, որ արհեստական խնդիր կարծես լինի։ Դրա համար էլ մարդիկ մտածում են, որ ինչ-որ բան այն չէ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան