Նյու Ջերսիի Ռիջեֆիլդ քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռիջեֆիլդի քաղաքային խորյուրդը (Borough of Ridgefield) ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումը (ANCA)։
Այն դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները Արցախի հայերի նկատմամբ։
«Ճանաչում է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքն ու անկախությունը ու կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին նույնն անել»,-ասվում է ընդունված բանաձևում։
«Հատուկ շնորհակալություն Նյու Ջերսիի Հայ դատի հանձնախմբին: Այսօր և ամեն օր մենք աշխատում ենք Արցախի ճանաչման ուղղությամբ», - ասվում է ANCA-ի Արևելյան շրջանի ֆեյսբուքյան էջում։
BREAKING: Borough of Ridgefield, New Jersey, recognizes Artsakh and condemns the Azerbaijani and Turkish attacks against...
Posted by ANCA Eastern Region on Tuesday, November 24, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում