Վլադիմիր Պուտինը և Էրդողանը քննարկել են Արցախում հրադադարի պահպանման ռեժիմին վերաբերող հարցեր
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Մանրամասը և բոլոր ասպեկտներով քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունած հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու խաղաղ բնակչության անվտանգությունը: Ընդգծվել են նաև փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական և մշակութային վայրերի պահպանման հետ կապված հրատապ մարդասիրական խնդիրների լուծման առաջնահերթությունները:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայունության ապահովմանն ու խաղաղ կյանքի հաստատմանը միտված որոշումների հետևողական և լիարժեք կատարման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների արդիական այլ հարցեր`շեշտը դնելով առևտրատնտեսական կապերի խորացման կարևորության վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան