Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում էր օրեցօր արժեզրկման նոր ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշենք, որ Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին պատմական հակառեկորդը կազմել էր 8․58: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 10․19 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել էր՝ կազմելով 11.19:
Նոյեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականից հետո, թուրքական ազգային արժույթը որոշակիորեն բարելավեց դիրքերը արտարժույթի շուկայում, սակայն նոյեմբերի 23-ից սկսեց կրկին արժեզրկվել:
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադառնալով թեմային Twitter-ում գրել է.
«Դոլարը կրկին հատեց թուրքական 8 լիրայի շեմը: Նույնիսկ տոկոսադրույքի 15 տոկոսով բարձրացումը չկարողացավ իջեցնել դոլարի ջերմությունը: Քանի դեռ միաձնյա ռեժիմ է, կոսմետիկ միջոցներն անարդյունավետ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան