Կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում
Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևան քաղաքի և Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- 25.11.2020. Կորանավիրուսով 44 հիվանդ է մահացել
- 24.11.2020. Կորոնավիրուսի 813 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
- 23.11.2020. Կորոնավիրուսի 485 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա