Ինչպես են Ադրբեջանում հայերեն սովորում ու թափանցում մեր շարքեր
Համացանցում ներկայացվել է դասաժամ, թե ինչպես են ադրբեջանցիները հայերենի դաս անցկացնում։
Տեսանյութում դաս վարողը նշում է, որ այսօրվա դասը լսում են ու ստուգում, թե ինչ աստիճանի ու ինչ որակով են ուսումնասիրում հայոց լեզուն։
Տեսանյութն արված է 2016թ․-ի մայիսի 11-ին։ Դասի թեման է ապրիլյան պատերազմը։
Դաս վարողն ասում է․«Ապրիլին 1-ից 5-ը հայերը հարձակվել են իրենց հենակետերի ու խաղաղ բնակիչների վրա ու իրենց արժանի պատիժը ստացել են»։
Աշակերտն էլ ներկայացնում է իր տպավորությունները պատերազմից։
«Ղարաբաղը հին ադրբեջանական հողն է», «Մենք նորից վերադառնալու ենք մեր հարազատ Շուշին», «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է», «Ղարաբաղը եղել է մերը, մերն էլ կլինի»․․․, ասում են հայերեն սովորող ադրբեջանցիները։