Հասարակություն 14:00 25/11/2020 Հայաստան

Վիրավոր զինծառայողները վստահ են՝ պատերազմի վերջն իրենք են դնելու Շահումյանն ու Գետաշենը վերցնելով

Հեղինակ` Տաթևիկ Մանուկյան

Ժամկետային զինծառայող Տիգրան Ասրյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղից է։ Շատ ուրախ է, որ իր գյուղը չի հանձնվել թշնամուն։ Այժմ ընտանիքի անդամներն այնտեղ են, փորձում են նորից ապրել բնականոն կյանքով։ Նա անպայման կվերադառնա հայրենի գյուղ՝ Երևանում ամբողջությամբ ապաքինվելուց հետո։

Այժմ զինծառայողը բուժում է ստանում «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնում։ Երկու ամսվա ծառայող Տիգրանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ վիրավորվել է Ջաբրայիում հոկտեմբերի 3-ին հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը չեզոքացնելու ժամանակ։



«Մեր սերժանտներից մեկը տեսել էր, որ հակառակորդը բաց դաշտի մեջ արդեն դիրքավորված փորձում է թիկունքից հարձակվել։ Այդ ժամանակ մեր գնդի հետախուզության հետ միասին, երկու կողմում բլուր էր, մեջտեղում բաց դաշտ, երկու կողմից շրջափակեցինք ու սկսեցինք կրակ վարել։

Ընդհանուր դիվերսիոն խումբը 52 հոգանոց էր։ Բաց դաշտի մեջ դիրքավորված թշնամին 15-20 զոհ ունեցավ, մյուսները խրամատում թաքնվել էին, հարմար պահի էին սպասում հարձակում գործելու համար։ Իրենց դիպուկահարներից մեկը, որն ավելի շուտ էր տեսել մեզ, մի քանի հոգով փախել էին, դիրքավորվել մեր թիկունքում։ Երևի 3 ժամ սպասելուց հետո՝ սկսեցին կրակել։ Մի 10 րոպե անց ունեցանք առաջին վիրավորը, մի կես ժամ անց երկրորդին վիրավորեցին։ Մենք նահանջի հրաման ստացանք, որպեսզի դուրս գանք, գնդի հետախուզությունը, ավելի փորձառուները շարժվեն առաջ։ Բաց դաշտում նահանջելու ժամանակ վիրավորվեցի։ Ազդրի բազմաբեկորային վնասվածք ստացա։

Սկզբում փորձեցի ինքնուրույն, սողեսող անցել, սակայն ընկելու պահին ուժեղ էի գոռացել, երևի ձայնս լսելի էր,  երկրորդ գումարտակից մի սպա, առաջին անգամ էի իրեն տեսնում, վազելով եկավ, որ դնի ուսին, հանի, չհասցրեց, կրակն ուժեղացավ։ Այնուհետև մեր սերժանտներից մեկի հետ բրոնե ժիլետից բռնած քաշ տվեցին, անցկացրեցին բլրի մյուս կողմը, անձրևանոցի մեջ դրած իջացրեցին  ճանապարհի վրա։ Վիլիսով տեղափոխեցին Արա լեռ, վիրակապեցին, դադարեցին արյունահոսությունը, տեղափոխեցին Տողի հոսպիտալ, այնուհետև Ստեփանակերտ։ Հոկտեմբերի 4-ին առաջին վիրահատությունը եղավ, արդեն երկրորդ անգամ վիրահատվել եմ այստեղ։ Պատգարակով եկա այստեղ, արդեն մեկ ձեռնափայտով կարողանում եմ քայլել»,-  ռազմի դաշտում իր հետ կատարվածը մանրամասն ներկայացրեց ժամկետային զինծառայողը։

Նա զարմացած է իր և ընկերների վրա, որ լինելով նորակոչիկներ, հակառակորդի կրակից խուճապի չեն մատնվել։

«Մեծ տպավորություն է թողել ինձ վրա, ես էլ եմ զարմացել ինձ վրա, որ այդքան վախ չկար։ Այն, որ ասում են ոչ մի վախ չկա, հաստատ սուտ է, չի կարող չլինել, ուղղակի պետք է այնպես անել, որ վախը խուճապի պատճառ չդառնա։ Իհարկե, մեր  վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանի շնորհիվ էր, որ մենք կարողացանք դուրս գալ այդ վիճակից։

Այն փաստը, որ տեսնում ես հակառակորդի ուժերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են քեզ ու տեսնելով քո առաջխաղացումն ու իրենց խուճապահար փախուստը,  բարձրանում է քո մարտական ոգին, քեզ առաջ է մղում դեպի հաղթանակ»,- նշեց Տիգրանը։

Ըստ նրա, իր մարտական ընկերներից այս պահին դեռ գտնվում են դիրքերում, մարտական ոգին բարձր է՝ ամենայն ազնվությամբ։

Տիգրանը պատերազմի նման ավարտ չէր սպասում, կարծում է՝ սա դեռ վերջը չի, սկիզբն է. «Վերջը մենք ենք դնելու՝ Շահումյանն ու Գետաշենն արդեն վերցնելով»։

Ապաքինվելուց հետո, եթե թույլատրվի, կշարունակի ծառայությունը։ Ինքն անձամբ ուզում է։  Նա համոզված է՝  ժամանակի հարց է, որ թշնամին մեր հողերում է գտնվում։

«Կփորձենք զարգացնել, շենացնել մեր երկիրը՝ սպասելով հարմար առիթի ու թուրքերին դուրս շպրտելով մեր հողերից»,- վստահ ասաց Տիգրանը։



Նույն կենտրոնում է բուժում ստանում Վայոց Ձորից Արտակ Ալավերդյանը։ Հրետանավոր է, դասակի հրամանատար։  2013-2017 թթ. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո ծառայություն է անցել Մատաղիսում, մինչև վիրավորվելն այնտեղ է եղել։  Սպան վիրավորվել է հոկտեմբերի 3-ին։

Հրամանատարական կազմով և ենթակա զինվորներով տեղափոխվել են դեպի ավելի ապահով վայր, սակայն հակառակորդը հավանաբար անօդաչու թռչող սարքով նկատել է նրանց ու սկսել ռմբակոծել։ Այդ ժամանակ էլ Արտակը վիրավորվել է։

«Զգում էի, որ պատերազմ է սկսվելու։ Ընկերս արձակուրդում էր, հաղորդագրություն եմ ուղարկել, թե վերադարձի։ Ժամը 06։40-ին սկսեցին ռմբակոծել։ Ինձ թվաց՝ երկարշարժ է։ Առաջին արկն ընկել էր մեր տան կողքը, երկրորդը՝ հենց տան վրա։ Իջել էինք նկուղ խաղաղ բնակիչների հետ։ Անընդհատ ռմբակոծում էին, չէինք կարողանում դուրս գալ։ 20-25 րոպե անց թեթևացավ, սպայական կազմով կարողացանք հասնել զինվորների մոտ։ Մեկ-երկու ժամ անց սկսեցին ավելի շատ ռմբակոծել, արդեն ունեցանք զոհեր, վիրավորներ»,-  պատմեց Արտակը։

Զինվորների շրջանում, նրա ներկայացմամբ, թեև թեթևակի վախ, խուճապ եղել է, սակայն նրանք իրենց փայլուն են դրսևորել. «Չէի էլ պատկերացնում։ Մինչև կռիվը խոսել ենք՝ եթե այսպես լինի, այնպես լինի, ինչ պետք է անել։  Իրենք առավելագույնն արեցին, այդքան բան չէի սպասում։ Չէին մտածում հետագայի մասին։ Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում էին, խնդիր դնում էինք, կատարում էին»։

Արդեն որոշել է՝ առողջանալուց հետո շարունակելու է ծառայությունը։ Նա վստահ է, որոշ ժամանակ անց վերադառնալու է իր նախկին դիրքերը։

«Ժամանակավոր է, կոպիտ ասած տվել ենք իրենց սարքեն, տան մեզ»,- ժպտալով ասաց սպան։

Արտակը ծանր է ընդունել պատերազմի դադարն ազդարարող հայտարարությունը, չի քնել մի քանի գիշեր։ Չի կարողանում ասել՝ ճիշտ, թե սխալ որոշում է, բայց, նրա խոսքով, ահավոր բան եղավ։

«Սպասում էինք  պատերազմի, բայց ոչ այսպես։ Պատրաստ էինք իրենց Զինված ուժերի դեմ կռվել։ Իրենք էլ գիտեին, որ չեն կարող մեզ հետ կռվել, դրա համար Թուրքիայից էին զինվորներ բերել, նաև վարձկաններ, ավելի պատրաստված մարդկանց, որպեսզի մեր դեմ կռվեն։ Եթե իրենց ուժերով լինեին, չէին կարող հասնել նույնիսկ մեր առաջնագիծ»,- նշեց նա։

Արտակի խոսքով, այժմ պատերազմը երկնքում է՝ ԱԹՍ-ներով և այլ միջոցներով։ Թեև դրան, ինչքան կարողացել են, հրետանիով խոցել են, կրակային միջոցներ, կենդանի ուժ են ոչնչացրել։

Արտակը ծառայության մեջ գտնվող զինվորներին մաղթում է՝ ուժեղ ու պինդ լինել, առողջ լինել, անփորձանք շարունակել ծառայությունը։

Ժամկետային զինծառայող Արմեն Ոսկանյանը Ստեփանակերտից է, վիրավորվել է հոկտեմբերի 2-ին Ջաբրայիլում, բեկորային վնասվածք ունի ազդրերի շրջանում։ Իր խոսքով՝ արդեն բավականին լավ է։

Վիրավորվել է ականանետից, երբ նահանջելիս են եղել։ Պատերազմը սկսվելու մասին իմացել է հենց դիրքերում, տագնապ է եղել։

«Բոլորս էլ սպասում էինք, անակնկալ չէր, ուղղակի շատ ուժեղ սկսեցին»,- ասաց Արմենը։ 

Արմենը տխուր փաստեց՝ շրջապատում շատ են մարդիկ, որոնք տուժել են պատերազմից։

Ապաքինվելուց հետո վերադառնալու է Ստեփանակերտ։ Արմենը հունվարին զորացրվելու է։

Կապիտուլյացիոն պայմանագիրն էլ խայտառակություն է որակում։



Ժամկետային զինծառայող Նարեկ Ստեփանյանը Արարատի մարզից է, բեկորային վիրավորում է ստացել Հադրութի տարածաշրջանում հոկտեմբերի 11-ին։ Երկու ամիս է ծառայության մեջ եկել։ Ծառայել է Ասկերանում, 13-14 օր մնացել է Աղդամի դիրքերում, դրանից հետո  գնացել Հադրութ։

«Մենք բարձրանում էինք, որ դիրքերը հզորացնեինք, ճանապարհին էինք, չհասցրեցինք, այդ ժամանակ էլ վիրավորվեցի»,- պատմեց Նարեկը։

Կողքի ընկերն էլ է վիրավորվել, իրար օգնելով 20 մետր գնացել են, մեքենա է կանգնել ու տեղափոխել հիվանդանոց։

Նարեկն էլ անպայման վերադառնալու է ծառայության։ Նա մտածում է՝ պատերազմը պետք է շուտ կանգնեցնեին, որ այսքան զոհեր չլինեին։

«Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում մայոր Գոռ Նազլուխանյանը։ Հյուսիսային ռազմաճակատում հակառակորդին մեծ կորուստներ է պատճառել։ Եղնիկների զորամասի հրետանու պետի տեղակալ, հրետանավոր Գոռ Նազլուխանյանի  հերոսությունների մասին նրա ընկերներն են պատմում։ Մայորի հետ հնարավոր չեղավ զրուցել, բժիշկները դեռ խորհուրդ չեն տալիս։

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավոր զինվորներին, որոնք իրենց գործն արել են պատվով ու պատասխանատվությամբ, առանց վարանելու ու առանց մեկ րոպե իրենց կյանքը խնայելու։

Նրանք չեն խնայել իրենց կյանքը հայրենի հողը պաշտպանելու ու պահպանելու համար, ցավոք...

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}