Փոխնախարարներ են ազատվել պաշտոններից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նաիրա Մարգարյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատվել է արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան