Հենց թողնում ենք առաջնագիծը հակառակորդը գալիս է ու մտնում․Ալբերտ Բաղդասարյան
Մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնք անհևրաժշտ է հաշվի առնել, մասնավորապես՝ սահմանների պահպանման հետ կապված։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը։
«Անձնակազմն այսօրվա դրությամբ հոգնած է, խնդիրներ ունի հանգստանալու,վերականգնվելու հետ կապված։ Սահմանները, որ ունենք այսօր պետք է կազմակերպենք պահպանությունը, չեմ ասում պաշտպանությունը։ Ունենք լրացուցիչ տարածքներ, որտեղ պետք է դա իրականացնենք, մոտ 520 կմ -ի մասին է խոսքը գնում։ 520 կմ-ը պետք է պահպանվի։ Ո՞նց ենք դա անելու»,-ներկայացրեց Բաղդասարյանն ու հավելեց․ «Ռազմական դրության իրավական ռեժիմը հանելը շատ հեշտ է և կարևոր մեր ժողովրդի համար, բայց մյուս կողմից ՝ եթե հանում ենք ինչպե՞ս է կազմակերպվելու ծառայությունը մեր սահմաններում։ Մենք արդյո՞ք կարող ենք այսօրվա դրությամբ կազմակերպել զորահավաքային զորակոչ ՝ կազմակերպելով պահպանությունը մեր սահմանին։ Եթե կարող ենք , ապա խնդիր չենք տեսնում, հարցը կլուծվի դրական»։
ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետը նաև տեղեկացրեց, որ նախատեսել են կառավարության որոշման նախագծեր՝ ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելուց հետո որոշում պետք է կայացվի։
«Պետք է կայացվի որոշում զորահավաքային զորակոչով զորակոչվածների ծառայությունից զորացրումը կազմակերպել մեկ ամսվա ընթացքում՝ փուլային տարբերակով։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պետք է ապահովենք սահմանային անվտանգությունը։ Մենք ունենք անվտանգության խնդիր։ Հենց թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս է ու մտնում։ Դրա համար մենք պետք է սահմանակետերում ունենանք մարդ»,-հավելեց Բաղդասարյանը։
Նրա խոսքով ՝ ժամանակ պետք է տրամադրել ՝առաջնահերթ սահմանների անվտանգությունն ապահովելու համար։
Հարցին ՝այս պահին եթե հանենք իրավական ռեժիմը,մենք արդյո՞ք պատրաստ ենք, Բաղդասարյանն ասաց․ Գլխավոր շտաբի առաջարկը հետևյալն է․
«Կողմ ենք ռազմական դրության իրավական ռեժիմը հանելուն պայմանով, որ դա կազմակերպելու ենք փուլային տարբերակով։ Անմիջապես ընդունում ենք և իրավական ռեժիմը հանելու վերաբերյալ կառավարության որոշումը,և միևնույն ժամանակ ընդունում ենք վարժական հավաքների անցկացման վերաբերյալ որոշումը ՝ եռամսյա հավաքների ։ Այսինքն՝ մեկը հանում ենք , փուլային տարբերակով զորացրումը կազմակերպում և անց ենք կացնում վարժական հավաքներ , որպեսզի կարողանանք ապահովել սահմանների անվտանգությունը»։
Կառավորության ներկայացուցիչն էլ պնդեց, որ միանշանակ պետք է երկարաձգվի ռազմական դրությունը՝ մեկ շաբաթ ,թե երկու պարզ չէ, սակայն պետք է անցումը լինի անցնցում՝ որոշ իրավակարգավորումներ իրականացնելուց հետո։