Գևորգ Դանիելյան. Գերիների հետ կապված առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել Լարիսա Ալավերդյանը
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր գերեվարված երիտասարդների հարցն այսօր թիվ մեկ խնդիրն է։ Դժվար է անգամ խոսել, թե բացահայտ ինչ կտտանքների են նրանց ենթարկում։
Դրան դեռ հետո կարձագանքենք՝ արժանապատվությանը համահունչ բոլոր ճանապարհներով. ավելորդ պաթոսը մի կողմ թողնեմ, ուղղակի համոզված եմ, որ ներում չի լինելու։ Այս պահին խնդրի լուծման առանցքում, անկախ ամեն ինչից, գործադիր իշխանությունն է, սակայն ակնհայտ է, որ հնարավորինս արագ հարկ է ձևավորել նաև քաղաքացիական հասարակության գործուն կառույց՝ վերապահելով առնվազն հարցումներ անելու, վերահսկողություն իրականացնելու, բանակցելու և այլ համապատասխան լիազորություններ։
Հաշվի առնելով իմ նախկին փորձառությունը (1989-92 թթ. եղել եմ ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետը), կարող եմ վստահեցնել, որ այդ առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել և համակարգել առաջին ՄԻՊ տիկին Լարիսա Ալավերդյանը։
Ականատեսն եմ եղել, թե այս տիկինը ոչ միայն կատարյալ տիրապետում է օտար լեզուների, այլև անասելի սրտացավությամբ, խելամտությամբ, ճկունությամբ ու անբացատրելի հետևողականությամբ է կարողանում ելքեր գտնել, շփվել միջազգային կառույցների պաշտոնյաների հետ, համոզիչ դարձնել ասելիքը և հասնել արդյունքների։ Սա կվկայեն նաև հազարավոր փախստականները և այդ տարիներին իր հետ համագործակցած պաշտոնյաները։ Գոնե հուշագրով ՄԱՆԴԱՏ տվեք տիկին Ալավերդյանին և կտեսնեք արդյունքները։ Վերջապես, կանգ առեք այլ թեկնածուի վրա, դա էլ էական չէ, միայն մտածեք, որ սա այս փուլում խիստ անհրաժեշտ է։
Հ.Գ. Այս հարցը չեմ քննարկել տիկին Ալավերդյանի հետ, անգամ չեմ ակնարկել, բայց, կարծում եմ, դրա ժամանակը չէ, թող ներող լինի ...»։
Հարակից հրապարակումներ`
- Լուիզ Մուշիկիվաբոն կարևորել է գերիների, պատանդների ազատման և անհետ կորած անձանց վերադարձի առաջնայնությունը
- Մարուքյանը դիմել է CPT նախագահին՝ կանխարգելելու Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը
- Քննարկվել են զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների, ռազմագերիների վերաբերյալ հարցեր
- ԱԱԾ. Գերիների մասին տեսանյութերը շատ դեպքերում կապ չունեն Արցախի ռազմական գործողությունների հետ
- Ավելորդ հրապարակայնացումը երբեմն վնասում է գործընթացին ու գերիների ճակատագրին. Արտակ Բեգլարյան
- Արտակ Զեյնալյանը հրապարակել է գերության մեջ հայտնված անձանց անուններ
- Սիրանուշ Սահակյան. Հայ ռազմագերիների հարցերով կարծես ՄԻԵԴ-ն իր մոտեցման մեջ հետևողական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան