Մարուքյանը դիմել է CPT նախագահին՝ կանխարգելելու Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին։ Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին՝ հորդորելով հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։
Հիշեցնեմ, որ ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություններ»-գրել է Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈւ պաշտոնյաները հայ զինծառայողների նկատմամբ իրականացրել են ծանրագույն հանցագործություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան