Բացահայտվել է ԻՊ բջիջը, որի անդամները Մոսկվայում ահաբեկչություններ էին ծրագրում
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջի վերացման մասին, որի անդամները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում, նրանցից մեկը բերման է ենթարկվել Վլադիմիրի մարզում: Այդ մասին հաղորդել են ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
Ինչպես նշված է «Ինտերֆաքս»-ին ԱԴԾ-ից ուղարկած հաղորդագրության մեջ, Վլադիմիրի մարզում ահաբեկչական հանցագործության մասին քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է խմբի անդամը, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է:
«Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ հագեցած խոցող տարրերով, այլ իրեր և փաստաթղթեր»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԴԾ-ի, բջջի գործունեության նպատակը եղել է նաև «Իսլամական պետության» շարքեր նոր անդամներ ներգրավելն ու ահաբեկչության ֆինանսավորումը: Ծառայությունը նաև հայտնել է, որ գործով քննչական գործողությունները և որոնողական աշխատանքները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան