Yerevan.Today․ՀՀ ֆինանաների նախարարը 73 մլն 105 հազար դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին
ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է բյուջե տարել, մյուս ձեռքով 73 մլն 105 հազար դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին։ Այս երկու ինֆորմացիաները, ի դեպ, հաստատել է նախարարությունը պաշտոնապես` Yerevan.Today -ի հարցման պատասխանում։
Ահա այսպես, երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ այժմ նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգևավճարով։ Գուցե սա իիեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ ֆինանսների կառավարիչ Ջանջուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավար հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։ Նա, ի դեպ, «սևերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հոտևաբար՝ լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով, նախարարների 1 ու կես միմիոնանոց ուռճացված աշխատավարձերով և 8 մլրդ դոլարի հասցված ՀՀ պետական պարտքով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան