ՊՆ պաշտոնյաները, այդ թվում հանրահայտ սուտասան Արծրուն Հովհաննիսյանը, ինձ ձեռք էին առնում. Հրանտ Բագրատյան
«Մենք 80 տոկոսով պարտվել ենք ԱԹՍ-ների, հատկապես՝ բայրաքթարների պատճառով»,- ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Վերջինս պնդեց, որ Ադրբեջանը բայրաքթարների առաջին խմբաքանակը գնել է մայիսին, իսկ իսրայելական Լորա հրթիռային համակարգերը՝ հունվարին և Հայաստանը պետք է պատասխան քայլեր աներ:
Ըստ Բագրատյանի, սխալ էր նաև Սու 30 կործանիչների գնումը, քանի որ Հայաստանը կործանելու խնդիր չուներ, այլ պաշտպանվելու կարիք ուներ: Նրա խոսքով Սու 30-երը պետք է լինեին 10 հատ՝ համապատասխան սպառազինությամբ, որպեսզի կարողանային միմյանց պաշտպանել:
Շեշտելով, որ ինքն այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է դեռ հունվարին՝ Բագրատյանը հայտարարեց. «Պաշտպանության նախարարության պաշտոնյաները, այդ թվում հանրահայտ սուտասան Արծրուն Հովհաննիսյանը, ինձ ձեռք էին առնում»:
Անդրադառնալով Արծրուն Հովհաննիսյանի գործունեությանը՝ Բագրատյանը նկատեց, որ պատերազմի ժամանակ խուճապ չպետք է ստեղծել, բայց ճշմարտությունը պետք է ասվեր:
«Խորհրդային տարիներին ասում էին՝ наши войска после тяжолых боев оставили Смоленск, հիմա Ջեբրայիլը 20 օր է հանձնաված է, դուք չեք ասում, որ հանձնված է: Պատերազմի 45 օրից 44-ը հաղթական կռվում էինք, վերջին օրը միանգամից կապիտուլացիա ստորագրեցի՞նք»,- նկատեց նախկին վարչապետը:
Ըստ Բագրատյանի, ինքնաթիռների համար ծախսված150 մլն դոլարը հերիք էր 15 հատ Պանցիռ S 2 կամ 7 հատ ՏՈՌ դիվիզիոններ գնելու համար:
Ասուլիսի բանախոսը, սխալ է համարում նաև կենտրոնացված հակաօդային պաշտպանական համակարգի ստեղծումը, որն սեպտեմբերի 27-ին, 7:30-ին արդեն ոչնչացված էր:
«Հունիսի 1-ին, երբ Ադրբեջանը բայրաքթարների առաջին խմբաքանակը ստացավ, ես ասացի՝ ստացվում է սպառազինություն, որը 6 ամսվա տևողություն ունի, ասել եմ՝ խելքի եկեք, 4-5 ամիս հետո պատերազմը կսկսվի և պատերազմը սկսվում է 3 ամսին 27 օր հետո: Այսքանից հետո չկախես այդ երկրի իշխանությանը՝ լինի վարչապետ, պաշտպանության նախարար, թե նախագահ»,- հայտարարեց Բագրատյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին