Մարինե Սուքիասյան. Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանը խմբի կողմից տարածած հոդվածում գրում է.
«Մինչ ոչ իշխանական ուժերը գեներացնում են ժամանակավոր կառավարության գաղափարը, Փաշինյանը, ում ձեռքումէ դեռևս պետության կնիքը, ինքն է սկսել ժամանակավոր կառավարություն ձևավորել։
Ակնհայտ է, որ հրաժարական տվող, հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չմնալու համար։ Այսօրվա ՀՀ կառավարությունը ունի մեկ ֆունկցիա՝ ֆորմալ ապահովել կառավարության գոյություն և Փաշինյանի իշխանության պատրանք։
Սա իսկական ժամանակավոր կառավարություն է, ստեղծված շատ կարճ ժամանակի համար։Նրանից որևէ ակնկալիք չկա, և թերևս իրենք նույնպես գիտակցում են իրենց անիմաստությունը։ Հասկանալի է, որ պետությունը չի կարող լինել առանց կառավարության և քանի դեռ տեղի չի ունեցել նոր իշխանության օրինական ձևավորում, այս մարդիկ պետք է որոշակի ֆունկցիաներ կատարեն։
Մյուս կողմից, եթե առաջիկայում Փաշինյանի հրաժարականի պահանջի հանրային ճնշումը էապես չմեծանա, ապա այս կառավարությունը կարող է վերափոխվել ժամանակավոր-երկարատևի։
Այն էլի կմնա ժամանակավոր՝ իր անիմաստության և ոչ էֆեկտիվության առումով, բայց կարող է գոյատևել ավելի երկար, կրելով ընթացիկ կոսմետիկ փոփոխություններ։Սա պետության համար կլինի ամենավատ սցենարներից մեկը, քանի որ պետության կենսական խնդիրները չեն լուծվի, պետությունը կմտնի խորը քաղաղաքական տնտեսական ստագնացիայի մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Մարինե Սուքիասյան. Եթե ժամանակին կանգնեցնեինք
- Մարինե Սուքիասյան. Բունկերը Հայաստան է և վերջ
- Ագաթանգեղոսի փողոցում Ռոզան վրաերթի է ենթարկել Մարինեին
- Մարինե Սուքիասյան. Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն
- Մարինե Սուքիասյան. Երեքի գաղտնիքը
- Մարինե Սուքիասյան. Հեղափոխության սև թուղթը
- Մարինե Սուքիասյան. Չե Գևարայից մինչև Չեռնենկո
- Մարինե Սուքիասյան. Հեղափոխությո՞ւն, թե աշխատանք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան