Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 071 նոր դեպք, Ադրբեջանում՝ 3 646
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 071 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին թարմացվել է կառավարության հատուկ կայքէջում, գրում է վրացական Առաջին ալիքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 114 889 դեպք: Ապաքինվել է ևս 3 366 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 95 581:
Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 085:
Կարանտինային ռեժիմում է 2 071 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 145 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 723 -ը:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 646 նոր դեպք, մահացել է 34 պացիենտ: Համավարակի սկզբից մինչ օրս, երկրում հաստատվել է կորոնավիրուսի 98 927 դեպք, որից ապաքինվել է 65 734 պացիենտ, մահացել է 1 194 քաղաքացի: Այս պահին Ադրբեջանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 31 999-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա