Քաշաթաղը կամավորների կարիք ունի
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը կամավորների աջակցության կարիք կա։
«Սիրելի՛ կամավորներ
Ինչպես պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս ենք զգացել ձեր ներկայությունը, աջակցությունը արցախահայության կողքին, այնպես և հիմա առավել քան անհրաժեշտ է 10-15 կամավորների աշխատուժի աջակցությունը՝
մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի թվով 22 համայնքների դպրոցների գույքի բարձման և բեռնաթափման հարցում։
Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից այդ աշխատանքների համար ձեզ կտրամադրվի սահմանված որոշակի գումար։
Եթե կգտնվեն ցանկացողներ,խնդրում ենք գրել անձնական նամակ, կամ զանգահարել 047752222 , հեռախոսահամարով»,- հայտնում են Քաշաթաղի շրջանի վարչակազմից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության համաձայն Լաչինի շրջանը մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը հանձնվելուէ Ադրբեջանին։
Հարակից հրապարակումներ`
- Ամայացած Քարվաճառ
- Հայկական զորք դուրս է գալիս Քարվաճառից
- Քարվաճառում Արցախ մուտքն ազդարարող ցուցանակն ապամոտաժվում է
- WarGonzo. Ադրբեջանցիները փորձում են զբաղեցնել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը, գյուղացիները պայքարում են սեփական ուժերով
- Ադրբեջանական բանակն արդեն Աղդամում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան