Արցախը հանձնած մա՞րդն է սպառնալիք, թե՞՝ ռազմական դրությունը հանելը. պատգամավոր
«Կապիտուլյացիա ստորագրած, Արցախը հանձնած և մեր հայրենակիցներին այս վիճակին հասցրած մարդը, որը պարտվել է, նա՞ է սպառնալիք, թե՞՝ ռազմական դրությունը հանելը։ Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորները չեն պարտվել..., պարտվել են վարչապետը, Պաշտպանության և ԱԳ նախարարները՝ իրենց ապաշնորհ կառավարման արդյունքում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։
Դիմելով իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանին՝ Արտյոմ Ծառուկյանը կոչ արեց զբաղվել գերիների հարցով.
«Զբաղվեք այնպես, որ գոնե ինչ-որ չափով կարողանաք օգուտ տալ։ Ես եթե հիշեմ արտաքին հանձնաժողովի նիստերն ու ձեր քվեարկությունները..., ձեր գործողությունները քայլ առ քայլ բերել են Արցախի հարցում դիվանագիտական պարտության, և այսօր գերիների և անհետ կորածների ծնողները չէ, որ պետք է գան ՊՆ, կամ Կառավարություն։ Դուք, մենք պետք է գնանք նրանց մոտ»։
Արտյոմ Ծառուկյանի խոսքով, Արցախի իշխանությունները մարդկանց հետ են կանչում՝ չսպասելով, որ Ռուսաստանն ապահովի անվտանգության միջանցքը Լաչինով, ինչի հետևանքով, փաստացի, մարդիկ են գերեվարվում։
«Տեղահանվելու ժամանակ էլ ենք մարդկանց մենակ թողնում, մինչդեռ Ադրբեջանի զորքը գալիս և ներկա է լինում, թե այդ մարդիկ ոնց են ազատում իրենց բնակավայրերը։ Չենք խոսում դրա մասին»,- նկատեց պատգամավորը։
Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվեց նաև՝ ինչո՞ւ զինվորներն ապահովված չեն եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով.
«Եթե վիճակագրությունը նայում ենք, թե զինվորները հիմնականում մարմնի որ մասում են վիրավորում ստացել, հասկանում ենք, որ զրահաբաճկոնի և սաղավարտի առկայության դեպքում հնարավոր էր այլ իրավիճակ և այլ պատկեր ունենալ...։ Ռազմական դրության վերացման նպատակը օրինական ճանապարհով վարչապետի հրաժարականը ստանալն է։ Այո, կարծում եմ, որ մեկ ժամ ավելի մնալով որպես վարչապետ, Նիկոլ Փաշինյանը վտանգում է Հայաստանը՝ Սյունիքը, Վայոց Ձորն ու Գեղարքունիքը..., ամբողջ Հայաստանը։ Հաշվի առեք՝ ինչքան է մեր սահմանը երկարել։ Ու մի մոռացեք, որ մենք դեռ Արցախի կարգավիճակի հետ կապված հարց ունենք, ո՞վ պետք է բանակցի, Նիկոլ Փաշինյա՞նը»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը. Ուրիխանյան
- Ինչո՞ւ է ռազմական դրությունը հանելուն կողմ ԳՇ ներկայացուցչի փոխարեն ԱԺ գալու ՊՆ գլխավոր քարտուղարը. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան