Գեներալ Հեյդարի. Իրանի բանակի ռազմացամաքային ուժերը պատրաստ են դիմակայել սպառնալիքներին
Ընդգծելով տարածաշրջանային սպառնալիքների դիմաց ցամաքուժի պատրաստվածությունը, Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Ցամաքուժը մշտապես հետևելով տարածաշրջանի իրադարձություններին, իր պաշտպանական ուժն ամրապնդում է ըստ սպառնալիքների»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Անդրադառնալով Զոլֆաղար-99 զորավարժության ընթացքում ցամաքուժի դերակատարությանը, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին հավելել է.«Այս զորավարժության ընթացքում ցամաքուժը կարողացավ մեծ հաջողություններ արձանագրել և հասնել նախանշված նպատակներին»:
Երեք օր տևողությամբ Իրանի ծովուժի, օդուժի ու ցամաքուժի ստորաբաժանումների մասնակցությամբ երեք օր տևած «Զոլֆաղար 99» համատեղ զորավարժությունը տեղի ունեցավ Մակրանի ափամերձ, Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի, Օման ծովի և Հնդկական օվկիանոսի երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի ջրերում:
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը հավելել է.«Առաջին անգամ ցամաքուժի ծովային ու ցամաքային մարդատարները զորավարժության ընթացքում սպառազինվեցին, որպեսզի ցամաքային մարտերում պատասխանելու և մանևերլու կարողություն ունենան»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան