Գեղարքունիքի որոշ բնակավայրերի հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման աշխատանքներ. Մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրել է.
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։
ՀՀ պետական սահմանը ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։
ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ․ ՊՆ
- Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք․ վարդապետ Բաղումյանը՝ Սոթքի հանքի մասին
- ՊՆ. Ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի ոսկու հանքավայր ներխուժելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Կառավարությունը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում Սոթքի ոսկու հանքին