Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Եվրախորհրդարանը այսօր բանաձև է ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է Եվրախորհրդարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Պատգամավորները Եվրոպական խորհրդին կոչարեցին պահպանել միասնությունը Թուրքիայի միակողմանի և անօրինական գործողությունների կապակցությամբ և խիստ պատժամիջոցներ կիրառել», - ասվում է փաստաթղթում:
Բանաձևը պաշտպանել են 631 պատգամավոր, երեքը դեմ են քվեարկել, 59-ը ձեռնպահ են մնացել։
Միևնույն ժամանակ, եվրախորհրդարանականները բանաձևում նշել են, որ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հնարավոր կլինի հասնել երկխոսության, դիվանագիտական ջանքերի և բանակցությունների արդյունքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա