Կրթական հարթակները հասանելի կլինեն «ՄՏՍ Հայաստան»-ի, «ՅՈՒՔՈՄ»-ի և «Տելեկոմ Արմենիա»-ի նոր սակագներով
Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունները համաճարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրերից աջակցում են Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը:
Նախարարության փոխանցմամբ, կազմակերպություններն իրենց բաժանորդների համար առաջարկում են կրթական հարթակներում հեռավար ուսուցումն իրականացնելու սակագնային նոր պլաններ.
1. Beeline ապրանքանիշով հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2020 թվականի նոյեմբերի 16-ից բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել ծառայությունը ներքոհիշյալ կայքերի կրթական հարթակներից օգտվելու համար՝ http://e-school.am/ https://lib.armedu.am/, http://esource.armedu.am/, https://kahoot.com/, Zoom, Microsoft Teams: Բացի այդ, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին մատչելի սակագներով սարքավորումների տրամադրման հարցը կարգավորվել է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ծրագրի արդյունքում՝ գործարկված ինտերնետի հատուկ սակագնային փաթեթի տրամադրման շրջանակում։ Ըստ այդմ՝ շահառու հանդիսացող աշակերտները, ուսանողները և ուսուցիչները, ներկայացնեով նախարարության տրամադրած վկայականները, կարող են միանալ այն առաջարկներին, որոնցում ներառված են համապատասխան սարքավորումներ՝ WI-Fi router-ներ:
2. Վիվա-ՄՏՍ-ը հեռավար ուսուցման կազմակերպման համար առաջարկում է սակագնային «X», «Y», «Z» պլանները: Դրանցից օգտվելիս հասանելի են նաև անսահմանափակ Zoom և Skype հավելվածները, որոնք առավել հաճախ են օգտագործվում հեռավար ուսուցման գործընթացում: Փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում: «X», «Y», «Z» սակագնային պլանների օգտագործման պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել հղումով։
Ինտերնետ հասանելիության նպատակով Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցն օգտագործող ու ընկերության սակագնային բոլոր պլաններից (բացառությամբ սակագնային «Ես» պլանի) օգտվող բաժանորդների դեպքում, ներքոհիշյալ հարթակներից օգտվելիս, ինտերնետի հասանելիությունը կապահովվի առանց հավելյալ վճարի, այն է՝ օգտագործած ինտերնետի ՄԲ համար տարիֆիկացում չի կիրառվի. emis.am, www.armedu.am, www.escs.am, https://lib.armedu.am, http://esource.armedu.am, iUniversity (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հարթակ) Armenian Schoolbooks հավելված և http://schoolbooks.am/ կայքէջ, որտեղ հասանելի են 1-12-րդ դասարանների համար նախատեսված՝ պետականորեն հաստատված բոլոր դասագրքերը։
3. Ucom ընկերությունը U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների բաժանորդների համար ընդլայնել է անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ հարթակների ցանկը՝ http://e-school.am/, https://lib.armedu.am/, http://esource.armedu.am/ , https://kahoot.com/, MicrosoftTeams, Google Classroom, armedu.am, emis.am, etwinning.net:
Նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500, u2000, u3000 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները չեն վճարի ինտերնետի օգտագործման վճար նշյալ կայքերից օգտվելիս։ Հավելենք, որ որոշ կրթական կայքերում առկա YouTube տեսանյութերը դիտելիս բաժանորդները կվճարեն` համաձայն իրենց սակագնային պլանի։