Դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դավաճան Նիկոլը մարզպետների հետ հանդիպման ընթացքում ասեց, որ վատ նորությունները հայտնի են դարձել նոյեմբերի լույս 10-ի գիշերը, այն ժամանակ «հայտնի դարձած վատ պայմանավորվածությունների իրագործումը վատ լուրերի երկրորդ ալիք է ստեղծում»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Այսինքն, ուզում է ասել, որ, օրինակ, Սոթքի հանքը Ադրբեջանին հանձնելու որոշումն էլ է այն ժամանակ կայացվել ու իրենք տեղյակ էին, որ այդպես է լինելու։ Սուտ է խոսում։
Որովհետև եթե մեր զինվորներն իմանային, որ Սոթքը Ադրբեջանին են հանձնում, երեկ էն անտեր դարպասներն այդքան ներքև չէին տեղադրի։ Կամ գոնե թե այսօր կգային ու հանքի բանվորներին կզգուշացնեին ադրբեջանցիների գալու մասին։ Բայց չեն արել։ Նշանակում է՝ չեն իմացել դրա մասին։
Իսկ ինչու՞ չեն իմացել։ Այս հարցը երկու հնարավոր պատասխան ունի։ Կա՛մ Նիկոլն իմացել ու ոչ ոքի չի տեղեկացրել։ Այսինքն թաքուն է ծախել Հայաստանի ոսկու պաշարների զգալի մասը։ Կամ էլ Նիկոլի վրա բոլորն այնքան են թքած ունեցել, որ սկի իրեն դրա մասին չեն տեղեկացրել։
Դատելով մարզպետների հետ հանդիպիման ընթացքում նրա ասած խոսքից՝ առաջին տարբերակն է եղել։ Ծախել ու ոչ ոքի չի ասել։
Դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում։ Ու ցավն այն է, որ մեր պետության մեջ չկա ուսադիր կրող գեթ մեկը, որ գնա ու կանգնացնի այդ ստոր դավաճանին։ Երևի սպասում են, որ վաղն էլ Սևան գան ադրբեջանցիները ու Նիկոլը նորից հայտարարի, որ դա «նոյեմբերի լույս 10-ի գիշերն» է արդեն հայտնի եղել»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին