«Հրապարակ». Ինչո՞ւ էին մեր փորձառու զորավարներին մեկուսացրել մարտական գործողություններից
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուշին առանց դիմադրության հանձնելու մասին խոսակցությունները չեն դադարում։ «Ռազմական գործիչ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ թշնամին Հադրութից չէր կարող դիմադրության դեպքում հասնել Շուշի, թող քարտեզը դնեն և նայեն, ո՞նց կարող էին Հադրութից հասնել Շուշի, եթե կար չթողնելու ցանկություն»,- երեկ ասաց ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Կարծում եք, որ Շուշին հանձնե՞լ են։ «Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանության հրամանատարությունը... ինչո՞ւ էին մեր փորձառու զորավարներին մեկուսացրել մարտական գործողություններից, մենք զինվորի խնդիր չենք ունեցել, զորավարների խնդիր ենք ունեցել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: