Ղազինյանն ԱԳ նախարարի հայտարարությունն անբարոյական որակեց
«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն անբարոյական է գնահատում ՀՀ ԱԳ նախարարի՝ «դիվանագիտական դաշտում ձախողում չկա, ռազմի դաշտում է» հայտարարությունը։
«Ռազմի դաշտում մեր զինվորները պայքարել են իրենց կյանքի գնով, մարտերը մղել են գերծանր պայմաններում՝ դիմագրավելով թուրք-ադրբեջանական և ահաբեկչական խմբավորումների դեմ և կարողացել են կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքը, պահպանել Արցախի տարածքային ամբողջականության հիմնական մասը։ Խոսք հատկապես մինչև հոկտեմբերի երկրորդ կեսի մասին է»,- նշեց նա։
Ա. Ղազինյանի խոսքով, դրանից հետո խնդիրը տեղափոխվել է ՀՀ ռազմաքաղաքական իշխանության դաշտ՝ առավելապես ռազմական դիվանագիտության ու ռազմական քաղաքականության գործիքակազմով պատերազմը կանգնեցնելու, ապա դաշնակիցների հետ լուրջ, կանխատեսելի ու վստահելի համագործակցության արդյունքում ձևավորելու դաշնակցային ֆորմատ՝ Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահն առավելագույնս պաշտպանելու նպատակով։
«Հոկտեմբերի առաջին կեսից հետո այլևս Հայաստանի Զինված ուժերը անելիք չպետք է ունենային, իրենց առաջ դրված խնդիրը կատարել էին առավելագույն արդյունավետությամբ՝ ի պատիվ մեր զինվորների, հրամանատարական կազմի, գեներալիտետի։ Սա կարևոր փաստ է։
Իսկ ինչ է ասում արտաքին գործերի խիստ ժամանակավոր, կարճատև պաշտոնավարող նախարարը, կթողնեմ իր բարոյական և հոգեբանական խղճին»,- ասաց Ա. Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին