30 հազար քաղաքացի ունի 68 հազար դրամի աջակցություն ստանալու հաստատած դիմում. Մեսրոպ Առաքելյանը
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ կառավարությունը երկու ծրագիր է իրականացնում, որոնցից մեկով 68 հազար դրամի աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր արցախցու, և արդեն 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում:
Ըստ նախարարի, երկրորդ ծրագրով նախատեսվում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին հատկացնել 300 հազար դրամի չափով օժանդակություն, բացի այդ նարնց կեցությունը ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ անձինք, և մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող են միջոցառման շահառու լինել:
Հայտնելով, որ արցախցիների աջակցության ծրագրերը շարունակվելու են՝ Փաշինյանը հայտարարեց. «Այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն, սա է լինելու բովանդակությունը այդ ծրագրերի»: