Պարգևավճար վիրավորվե՞լու դիմաց
Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին պարգևավճարով խրախուսելու վերաբերյալ որոշումը քաղաքացիներին զայրացրել է։
Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, արձագանքելով հնչած բազմաթիվ քննադատաություններին, մտահոգություններին, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է.
«Հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:
Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»։