«Հիմա ասել էի դավաճանն ով է, ա՛յ տղա». իմքայլական պատգամավորը՝ քաղաքացուն
ԱԺ շենքի դիմաց շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։ Քաղաքացիները, «դավաճան», «հող ծախողներ» վանկարկումներով դիմավորում էին իշխանական խմբակցության պատգամավորներին, և պնդում, որ վերջիններս պետք է հեռանան։
Երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մոտեցավ ԱԺ մուտքին, քաղաքացիները սկսեցին բարձր գոռալ «չեղարկում»՝ նկատի ունենալով ռազմական դրության վերացման անհրաժեշտությունը։
Ապա, դիմելով պատգամավորին, սկսեցին վանկարկել՝ «դավաճան»։
Ի պատասխան քաղաքացիներից մեկի վանկարկմանը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Հիմա ասել էի դավաճանն ով է, ա՛յ տղա»։
Պատգամավորի այս հայտարարությանը հաջորդեցին քաղաքացիների ավելի բարձր վանկարկումները՝ «դավաճան»։
Թեև Արմեն Խաչատրյանն ուզում էր կրկին արձագանքել, բայց ոստիկանները նրան ուղեկցեցին ԱԺ մուտքի մոտ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին