
ԱԺ-ն քննարկում է ռազմական դրության վերացման որոշման նախագիծը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում մեկ հարց է՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։
Նիստին գրանցվել է 99 պատգամավոր։
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ ԱԺ նիստը հրավիրող պատգամավորներն առաջարկել են հարցի քննարկումը կազմակերպել ընդհանուր կարգով՝ առանց ժամային սահմանափակման։
Խորհրդարանը որոշեց նաև, որ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանին պետք է արտահերթ ելույթի իրավունք տրվի։
Վարման կարգով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Լիլիթ Մակունցը նշեց, որ ձևակերպումների հետ կապված որոշակի խնդիր կա, ուստի 20 րոպեով ընդմիջում է պետք։