Անգլիայի Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
2020-ի նոյեմբերի 25-ին Անգլիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին:
Բանաձևում ասվում է, որ Ադրբեջանի վերջին գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրել իրենց պատմական հայրենիքում։
Այն նաև որոշել է դիմել արտաքին գործերի նախարարին՝ տեղեկացնելու բանաձևի մասին ու խնդրելու Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա