Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել. «Չեմ ընդունում»
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, նախկին պատգամավոր, միջազգայնագետ Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին նա հայտարարեց ֆեսյբուքյան ուղիղ եթերում։
«Քիչ առաջ դուրս եկա Երևան քաղաքաի քննչական վարչության շենքից, ինձ մեղադրանք առաջադրվեց ռազմական դրության պայմաններում հավաքներ կազմակերպելու համար։ Մեղադրանքը ես չեմ ընդունում, ես հավաք չեմ կազմակերպել, հավաքը, ըստ էության, կազմակերպիչ չի ունեցել»,- ասաց Մ. Հակոբյանը։
Նրա խոսքով, իրեն մեղադրանք առաջադրելը տեղավորվում է այն գործողությունների տրամաբանության մեջ, որն անում է Նիկոլ Փաշինյանը հստակ դիրքորոշում հայտնած քաղաքացիների նկատմամբ։
«Այն քաղաքացիների, որոնք բարձրաձայնում են, որ ինքը պետական դավաճան է, հայ ժողովրդին ստորացրել է, նրա պատճառով հայ ժողովուրդը հինգ հազարից ավելի զոհ է տվել, հանձնել է Արցախը, ստորացրել է հայ մարդու պատիվը։ Ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները ոչ մի արդյունք չեն տալու։ Ես ասել եմ, նորից ասելու եմ, Նիկոլ Փաշինյանը դավաճան է, փալաս է, քաղաքական ոչնչություն, որ հանձնել է Արցախը, կապիտուլացրել է Հայաստանը, հայ մարդու պատիվը գետնով է տվել, նա պետք է հեռանա»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանն ու իր թիմի բոլոր անդամներն անխտիր պատասխան են տալու։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Միհրան Հակոբյանի տանը
- Միհրան Հակոբյանն ազատ է արձակվել
- Տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյան
- Միհրան Հակոբյան. Նիկոլի թիմ կոչվածն, իրոք, ահաբեկված է
- Ի՞նչ եք ուզում Արայիկ Հարությունյանից. Միհրան Հակոբյանը՝ մտավորականներին
- Փաշինյանը երկու տարում խառնեց ու փչացրեց ամեն ինչ․ Միհրան Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա