«ԴԱՎԱՃԱՆ» գրություններ՝ իմքայլական պատգամավորների մեքենաների վրա
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, քաղաքացիները «ԴԱՎԱՃԱՆ» գրությամբ պաստառներ են փակցրել իմքայլական պատգամավորների ավտոմեքենաների վրա։
Այս մասին գրում է Antifake-ն ու մանրամասնում՝ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի տարածքները հանձնելու և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում տարբեր բնույթի ակցիաներ են տեղի ունենում տխրահռճակ ակտը ստորագրած Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրաժարականի պահանջով։
«ԴԱՎԱՃԱՆ» գրությամբ պաստառներ են փակցվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Ռուստամ Բաքոյանի, Կարեն Սարուխանյանի և այլ պատգամավորների ավտոմեքենաների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին