ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում բոլորին անկեղծ ցավակցությունների համար
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նախագահ Սարգսյանի անունով շարունակում է ցավակցություններ ստանալ գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով՝ տիկին Ռիտա Սարգսյանի` կյանքից անժամանակ հեռանալու կապակցությամբ:
Գրասենյակից հայտնում են, որ ծանր կորստյան այս դժվարին պահին ՀՀ երրորդ նախագահին խորին վշտակցություն ու զորակցություն են հայտնել բազմահազար մեր հայրենակիցներ՝ Հայաստանից, Արցախից և արտերկրից, պաշտոնատար անձինք, հոգևորականության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, տիկին Սարգսյանի անթիվ բարեգործությունների շնորհիվ աշխարհ եկած, ինչպես նաև ծանր հիվանդություններից առողջացած ու նոր կյանք ստացած հայ մանուկների երախտապարտ ընտանիքների անդամներ:
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին՝ անկեղծ ցավակցությունների, տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի և նրա ազնիվ հոգու համար հղված աղոթքների համար»,-ասված է հրապարակած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա խիստ ընտանեկան միջավայրում. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
- Արայիկ Հարությունյան. Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ և գործուն աջակցությամբ Արցախում կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագհ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
- Միքայել Մինասյան. Ռիտայի սիրտը չդիմացավ տեսնելով այս ամենը՝ համատարած ցավը, ամոթը, քաոսը...