Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին
Հայ մշակութային գործիչները որոշել են դիմել միջազգային կառույցներին՝ պահանջելով վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների մարմինները։
«Քանի որ այս օր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի , կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28 ին, ժամը 14.00 ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավագվենք Շարլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։
Քանի որ Հայաստանը չունի իշխանություն Մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝
1. Ստիպել ադրբեջանական կողմը ազատել հայ գերիներին
2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում
3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին
Շաբաթ օրը ժամը 14.00 ին ԵՍ, ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ , ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ լինելու ենք կինո Մոսկվայի դիմացի հրապարակում։
Ով կցանկանա միանալ մեր բողոքի ակցիային՝ կիսվեք ձեր ՖԲ էջերում։
#ԵՍ_ԵՄ_ՊԱՀԱՆՋՈՒՄ»,- ասվում է տարածված հաղորդագրույունում։
Հարակից հրապարակումներ`
- Հայ գերիներին ստորացումնից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք. Սրբուհի Գրիգորյան
- Մինչ տարածքներն ափալ-թափալ հանձնելը, ՀՀ իշխանությունը պետք է լուծեր ռազմագերիների, անհետ կորածների հարցը. Արթուր Ղազինյան
- Մարուքյան. Մեզ հասած լուրերով Ադրբեջանը ծրագրում է շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին