Լարիսա Ալավերդյան. Օպերատիվ կերպով պետք է ստեղծել հասարակական տրիբունալ
Մարդու իրավուքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիասա Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանում պետք է ստեղծել քաղաքացիական կամ հասարակական տրիբունալ՝ պատերազմում տարած պարտության պատճառների քննության համար։
«Անհրաժեշտ է շատ արագ ունենանք այդպիսի մի մարմին հասարակական կարգով, որտեղ կսկսվի այդ գործընթացը՝ բոլոր օրենքներին համապատասխան։ Այդ ընթացքում պետք է ներկայացվեն մեղադրանքները, ապացույցները, հրավիրվեն այն մարդիկ, որոնք կարող են ցուցմունք տալ»,- ասաց նա։
Տիկին Ալավերդյանը պատրաստվում է թեմայի շուրջ խոսակցություններ, բանակցություններ սկսել տարբեր իրավաբանների հետ։ Նա նկատեց՝ իր համար կասկածելի դատախազությունից բացի, եզրակացություն պետք է տա նաև հասարակությունը:
«Պետք է դա արվի շատ ավելի օպերատիվ, քան կարող են դա անել պետական ատյանները»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ նա այսօր այցելել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ կառավարության դիմաց հացադուլ հայտարարած դաշնակցական գործիչ Գեամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին, 2008-ին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մորը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններն այցելել են հացադուլ հայտարարած Կիմ Բալայանին
- Գեղամ Մանուկյան. Հացադուլին միացել է 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը
- Կիմ Բալայանը՝ Վանեցյանին. Ինչո՞ւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրում
- Պարտված, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններն առաջ տանել․ Գեղամ Մանուկյան
- Կիմ Բալայան. Միակ պահանջս դա է՝ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշիյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա