
ՊՆ. Ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի ոսկու հանքավայր ներխուժելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանցի զինվորների՝ Սոթք մտնելու մասին լուրերը։
«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակել է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ավելացնենք, որ մինչ ՊՆ-ն հերքում է՝ սոցիալական ցանցերում նորանոր տեսանյութեր են հրապարակվում, որոնցում երևում է նախարարության ներկայացրած պատկերի հակառակ իրականությունը։