Քաղաքական 22:56 25/11/2020 Հայաստան

Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա, և սահմանադրորեն ընտրվեն նոր վարչապետ և իրավասու կառավարություն.ՌՀՄ

Նոյեմբերի 24-ին Երևանում  Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել կլոր սեղան, որը նախագահել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի, Արցախի և սփյուռքի հետպատերազմյան իրավիճակին վերաբերող հարցեր`ներառյալ ազգային միասնության և արժանապատվության վերականգնմանը, ճգնաժամի հաղթահարման մեխանիզմների զարգացմանը, զոհված և անհայտ կորած զինծառայողների, վիրավորների և հաշմանդամների, փախստականների ընտանիքների օգնությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև համաճարակի հետևանքների մեղմման գործողություններին, դիտարկվել է միջազգային հարաբերություններում արտաքին քաղաքական գերակայությունների հստակ սահմանմամբ Հայաստանի լիարժեք գործունեության խնդիրները:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին մտավորականության ներկայացուցիչներ, գիտության, կրթության, մշակույթի, հասարակական-քաղաքական ոլորտի, հայտնի ռազմական գործիչներ, դիվանագետներ, հոգատար քաղաքացիներ, որոնք մտահոգ էին Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի ապագայով:

«Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռազմական գործողություններն ավարտվեցին, բայց պայքարը դեռ նոր է սկսվում: Ավելին, այն թևակոխել է նոր, ավելի ճակատագրական ու պատասխանատու փուլ»,-իր խոսքում ասել  է Արա Աբրահամյանը:

«Հանդիպման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ չնայած երկրում առկա ծանր իրավիճակին, մտքերում և գործողություններում տիրող խառնաշփոթին՝ անհրաժեշտ է միավորել առկա հայրենասիրական մտավոր և գործարար ներուժը, որը միշտ եղել է և առկա է, որպեսզի մեկտեղվեն բոլոր հնարավորությունները, ներկայացվեն առաջարկություններ և մեկ ճանապարհային քարտեզ`դրա իրականացման փուլային պլանով:

Հանդիպման բոլոր մասնակիցները երկրի և հայ ժողովրդի ապագան կապում են բացառապես Հայաստանի և Արցախի էվոլյուցիոն և առաջընթաց զարգացման հետ: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ առկա իրավիճակից դուրս գալու համար ստանդարտ լուծումներ չկան:

Հանդիպման բոլոր մասնակիցները երկրի և հայ ժողովրդի ապագան կապում են բացառապես Հայաստանի և Արցախի էվոլյուցիոն և առաջընթաց զարգացման հետ: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ առկա իրավիճակից դուրս գալու համար ստանդարտ լուծումներ չկան:


Հրատապ փաթեթային լուծում են պահանջում Արցախի և Հայաստանի հետպատերազմյան ճակատագրին և զարգացմանը, Սփյուռքի ներուժի համախմբմանը և արդյունավետ օգտագործմանը, մարդասիրական գործունեության, կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող ներքին և արտաքին քաղաքական հարցերը:

Այս իրավիճակում Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա, և սահմանադրորեն ընտրվեն նոր վարչապետ և իրավասու կառավարություն:

Ճգնաժամային շրջանի կառավարությունը կարող է ղեկավարել միայն այն առաջնորդը, որը ոչ միայն հայտարարում և ներկայացնում է ճանապարհային քարտեզը, այլ նաև յուրաքանչյուր կետի փուլային իրականացման ժամանակը (պատասխանատվություն է կրում հնարավոր ձախողման համար), ինչպես նաև, ամենակարևորը՝  ներկայացնում է իրականացման մեխանիզմները և ֆինանսավորման աղբյուրները:

Տարվա ընթացքում նոր կառավարությունը պետք է նախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այսուհետ հասարակության մեջ ատելության և փոխադարձ անվստահության, կործանարար սև ու սպիտակ բաժանարար գծերի տեղ չպետք է լինի:

Հասարակության մեջ երկրի ներսում և արտերկրում հեղինակություն վայելող իրավասու, հայրենասեր առաջնորդի ակնհայտ պահանջ կա, որն չի առնչվում կուսակցական և կլանային շահերով, որի թիկունքում առկա է իրական գործերի ուղեբեռը և անցած համոզիչ ուղին:

Մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ մարտում: Վերջին տասնամյակների ճիշտ գնահատումն ու դասերը, մասնավորապես, Արցախյան վերջին պատերազմը, ազգային առաջնորդի և կառավարության իրական գործերի և գործողությունների հետ նոր օրակարգի շուրջ միավորումը, վստահ ենք՝ կվերականգնի մեր վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և կվերակենդանացնի մեր երկիրը»,- ասվում է ՌՀՄ-ն տարածած հաղորդագրության մեջ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}