15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ խոցած Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը զոհվել է
Զոհվել է Ֆիզուլիի հատվածում 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ խոցած, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանը։
Նա սովորում էր ԵՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսում։
«Ցավ է, խեղդող ցավ: Մեր Դավիթն այն հերոս տղան է, ով ծանր պահերին մեզ շատ ոգեշնչեց, սահմանից հույս ու հավատ, մեծ ուժ փոխանցեց: Նրա սխրանքն անչափելի է: Պահեր կան, երբ լռությունն է մարդու մորմոքը փոքր-ինչ արտահայտում, սա այդ պահն է, խոսքեր չկան, բառերը հիմա չեն կարող խոսել մեր վշտի մասին»,-ասել է ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը:
Հոգեհանգստի արարողությունն այսօր է՝ Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Նշենք, որ ԴՆԹ անալիզի միջոցով հաստատվել է Դավիթի զոհվելու փաստը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան