ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը
ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։
«ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են իմ բնակարանը: Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Նշեմ նաև, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որևէ ծանուցման և հիմքի։
Ապօրինաբար բացել են մեքենայիս դռները և խուզարկել են այն վնասելով իմ անձնական գույքը։
Այս ամենը խոսում է երկրում տիրող ամենաթողության և խուլիգան ղեկավար ունենալու մասին։
Քաղաքական շինծու հետապնդումներով չեք լռեցնելու մեզ և չեք կոծկելու ձեր դավաճանությունը»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա