Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Թագուհի Թովմասյան
«Մենք այսօր գտնվում ենք անորոշության և անտեր վիճակում»,- խորհրդարանում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց՝ հասկացանք պարտվել ենք, բայց հիմա խնդիրներ կան, որ չեն լուծվում:
«Ինչն է մեր խնդիրը, ինչու ենք մենք կազմաքանդվել: Ես ահազանգեր ստացա, որ խնդիր ունենք այս պահին Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են և իրենք առաջ են գալիս: Դա, մեղմ ասած, խայտառակություն է»,- ասաց նա և նշեց, որ այդ ինֆորմացիան հաստատվել է, իսկ հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց:
Ըստ պատգամավորի, եթե այս ընթացքում պարզվի, որ ազերիները մտել են ոսկու հանք, Սոթքը արդեն Վարդենիսի տարածք է, եթե այնտեղ ներխուժել են, դա լրջագույն խնդիր է։