Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, հեռանալդ առաջին հերթին քեզ է պետք, հասկացի
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ «որպես Հայաստանի վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը»:
Փաշինյանին աջակցող քաղաքական թիմի, համակիրների այն հայտարարությունները, որ այս ամենի համար պատասխանատու են նաև նախկինները, բանակը, պահեստազորայինները, սփյուռքը․․․ փաստորեն, ըստ վարչապետի, չի համապատասխանում իրականությանը։
Այստեղ կա մեկ մեղավորը, մեկ պատասխանատու և այդ մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
Մենակ մի բան չեմ հասկանում, եթե դրա միակ պատասխանատուն դու ես ու դա խոստովանում ես, որքան էլ որ իմ համար տարօրինակ է, ապա ինչու ուղղակի չես հելնում ու հեռանաս։
Չկա՞ կողքդ ինչ որ մարդ, ով դա քեզ կհուշի․ Նիկոլ, դա առաջին հերթին քեզ է պետք, հասկացի։
Ո՞նց չես պատկերացնում, որ հազարավոր մարդկանց կորստի, Արցախի մեծ մասը հանձնող մարդն ուղղակի չի կարող մնալ իր աթոռին։
Որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես։ Թող գնա»։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան
- Օր չկա, որ Ալիևը քեզ ծաղրի առարկա չդարձնի, իսկ դու խոսելու տեղ չունես․Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Նիկոլին արդարացնողները պետք է հավասարապես կրեն պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան
- Իսկ հանձնող դավաճանը դեռ ապրում է, իրեն էշի տեղ դրած նստած է իշխանական աթոռին. Տիգրան Աբրահամյան
- Ոստիկանությունը դարձրել են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման թիկնազորը․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան