Ադրբեջանի խորհրդարանը դիմել է կառավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հանելու առաջարկով
Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիային հետ կանչելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։ Այս մասին գրում է Ria-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի Սենատը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։
Սենատում պատգամավորների ելույթներից հետո վերջնական խոսքով հանդես եկավ
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը, հայտարարելով, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ոչ մեկին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող գտնվել միակողմանի որևէ ժեստի միջոցով, այլ բոլոր կողմերի բանակցությունների։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Ֆրանսիայի կողմից ԼՂ ճանաչումը օգուտ չի տա ոչ Հայաստանին, ոչ ԼՂ ժողովրդին, ոչ մեկին
- Ֆրանսիայի Սենատը ընդունեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը
- Ֆրանսիայի սենատոր․ Հայերին մարդկության պարտքը մենք այսօր պետք է ստանձնենք՝ ընդունելով Արցախի ճանաչման բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին