Աշոտյանը՝ ԱԳ նախարարին. Նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը դիվանագիտության մեջ ձախողում չի ունեցել։
Ֆեյսբուքյան իր էջում Աշոտյանը գրել է.
«Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարարին փոխանցեք, որ հայկական բանակը չի պարտվել։
Պատերազմը մոտեցրել է, պատերազմն ուժգնացրել է, պատերազմում մեզ միայնակ է թողել, պետարազմից առաջ երկիրը թուլացրել է և պատերազմում պարտվել է գործող դավադիր խունտան։
Պատերազմի փաստի և արդյունքների մեջ հսկայական մեղք ունի ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
Ազգային աղետի ներկա ծավալներում արտաքին քաղաքական գերատեսչության մեղավորությունն ավելի մեծ է, քան հայ զինվորականինը։
Դիվանագիտական ճակատը ձախողված էր պատերազմից առաջ, իսկ մարտի դաշտում բանակը միայնակ էր։
Ձեր դավադիր խունտան թշնամուն հանձնեց անգամ այն տարածքները, որ բանակն արյամբ պահել էր։
Նամուս ունեցեք. սսկվեք ու ստոր հիմարություններ մի խոսեք։
Չնայած ինչու եմ զարմանում։ Նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին